«Բավարիայի» տպավորիչ հաղթանակը «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ՝ 5:1 (տեսանյութ)

01:21   21 դեկտեմբերի, 2024

Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի մեկնարկային խաղում Մյունխենի «Բավարիան» ընդունեց «ՌԲ Լայպցիգին» եւ հաղթեց 5:1 հաշվով։

Դաշտի տերերից աչքի ընկան գերմանացի կիսապաշտպաններ Ջամալ Մուսիալան, Յոզուա Կիմիխը, ավստրիացի կիսապաշտպան Կոնրադ Լայմերը, գերմանացի հարձակվող Լերոյ Զանեն եւ կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեւիսը։

«ՌԲ Լայպցիգի» գոլը խփեց սլովենացի հարձակվող Բենիամին Շեշկոն։

«Բավարիան» 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «ՌԲ Լայպցիգը» չորրորդն է՝ 27 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Բավարիա» - «ՌԲ Լայպցիգ»՝ 5:1 (տեսանյութ)

Ջամալ Մուսիալա, 1, Կոնրադ Լայմեր, 25, Յոզուա Կիմիխ, 36, Լերոյ Զանե, 75, Ալֆոնսո Դեւիս, 78 - Բենիամին Շեշկո, 2

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.