13:27 19 դեկտեմբերի, 2024Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված լողի աշխարհի առաջնությունում (25 մետրանոց լողավազան) Հայաստանը ներկայացրել են Վարսենիկ Մանուչարյանը և Աշոտ Չախոյանը: Նրանց մրցավայր էր ուղեկցել հավաքականի ավագ մարզիչ Արման Վահանյանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը (armnoc.am):
Վարսենիկ Մանուչարյանը մրցեց 100 մետր բատերֆլայ և 50 մետր ազատ ոճում, Աշոտը Չախոյանը ՝ 50 մետև և 100 մետր բրաս լողաոճում։
Վարսենիկ Մանուչարյանը ցույց տվեց համապատասխանաբար 1, 00.51 և 26, 26, ժամանակ և երկու դեպքում էլ գրանցեց Հայաստանի ռեկորդ: Աշոտ Չախոյանը 100 մետրն անցավ 1, 02. 57: Նույն ոճի 50 մետրում նա դարձյալ ցույց տվեց 28, 29 վրկ, բայց չնչին սխալի պատճառով որակազրկվեց:
Լավագույն ցուցանիշը Վարսենիկ Մանուչարյանի զբաղեցրած 30-րդ տեղն է 100 մետրում ՝ 60 մրցակցուհիների պայքարում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.