01:43 17 դեկտեմբերի, 2024Իտալիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» Հռոմում 6:0 հաշվով պարտության մատնեց «Լացիոյին»։
Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմից աչքի ընկան թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն, իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան, հոլանդացի կիսապաշտպան Դենզել Դյումֆրիսը, բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Աուգուստոն եւ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը, որին գոլային փոխանցում կատարեց ամբողջ հանդիպումն անցկացրած կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Ինտերը» 34 միավորով երրորդն է, «Լացիոն» 5-րդն է՝ 31 միավոր։
Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր
«Լացիո» - «Ինտեր»՝ 0:6
Հական Չալհանօղլու, 41, 11մ, Ֆեդերիկո Դիմարկո, 45, Նիկոլո Բարելա, 51, Դենզել Դյումֆրիս, 53, Կառլոս Աուգուստո, 77, Մարկուս Տյուրամ, 90
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.