ՊՍԺ-ն պարտության մատնեց «Լիոնին» (տեսանյութ)

01:43   16 դեկտեմբերի, 2024

Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն տանը մրցեց «Լիոնի» հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից մրցակցի դարպասը գրավեցին ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն, պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան ու պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը։

ՊՍԺ-ն 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լիոնը» 5-րդն է՝ 25 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 15-րդ տուր

ՊՍԺ - «Լիոն»՝ 3:1 (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 8, Վիտինյա, 14, 11մ, Գոնսալու Ռամուշ, 88 - Ժորժ Միկաուտաձե, 40

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.