00:54 16 դեկտեմբերի, 2024Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 16-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» տանը մրցեց «Բրենթֆորդի» հետ եւ հաղթեց 2:1 հաշվով։
Իտալացի Էնցո Մարեսկայի գլխավորած թիմից աչքի ընկան իսպանացի պաշտպան Մարկ Կուկուրելյան եւ սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը։
«Չելսին» 34 միավորով երկրորդն է եւ առաջատար «Լիվերպուլից» հետ է 2 միավոր։ «Բրենթֆորդը» 11-րդն է՝ 23 միավոր։
23 միավոր ունի նաեւ 10-րդ տեղում գտնվող «Տոտենհեմը», որը 5:0 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին»՝ 5 գոլերն էլ խփելով առաջին խաղակեսում։
Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը։ Աչքի ընկան նաեւ հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը, շվեդ հարձակվող Դեյան Կուլուշեւսկին եւ սենեգալցի կիսապաշտպան Պապե Մատար Սառը։
Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր
«Չելսի» - «Բրենթֆորդ»՝ 2:1 (տեսանյութ)
Մարկ Կուկուրելյա, 43, Նիկոլաս Ջեքսոն, 81 - Բրայան Մբեմո, 90
«Սաութհեմփթոն» - «Տոտենհեմ»՝ 0:5 (տեսանյութ)
Ջեյմս Մեդիսոն, 1, 45+4, Սոն Հին Մին, 12, Դեյան Կուլուշեւսկի, 14, Պապե Մատար Սառ, 25
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.