11:57 11 դեկտեմբերի, 2024Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է 3:2 հաշվով հաղթանակը Եվրոպայի լիգայի գավաթակիր «Ատալանտայի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի խաղում, որը տեղի ունեցավ Բերգամոյում։ 10-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացած «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով փոխարինվել էր 36-րդ րոպեին։
«Մբապեի վիճակը պայմանավորված է գերծանրաբեռնվածությամբ, ազդրի մկանային խնդրով։ Լուրջ վնասվածք չէ։ Բուժզննումը ցույց կտա։ Մբապեն չէր կարողանում վազել, եւ մենք որոշեցինք փոխարինել նրան։
Սա շատ կարեւոր հաղթանակ է։ Բերգամոյում քիչ թիմեր են կարողանում հաղթել։ Մենք տառապեցինք, պայքարեցինք եւ հասանք նպատակին։ Չեմպիոնների լիգայում միշտ ես ստիպված տառապել։
Մենք շատ երջանիկ ենք։ Այս հաղթանակը շատ անհրաժեշտ էր մեզ։ Առաջին 8 տեղերում լինելը բարդ է, բայց մենք դեռ երկու հանդիպում ունենք»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։
«Ռեալը» 9 միավորով 18-րդն է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.