Բեյսբոլիստ Սոտոն կնքել է ռեկորդային պայմանագիր սպորտում՝ 765 միլիոն դոլար

18:12   9 դեկտեմբերի, 2024

Դոմինիկանցի բեյսբոլիստ Խուան Սոտոն կնքել է ռեկորդային պայմանագիր սպորտի պատմության մեջ, հաղորդում է ESPN-ը։ «Նյու Յորք Մեթսի» հետ 10 տարվա պայմանագրով Խուան Սոտոն կստանա 765 միլիոն դոլար։

Նախորդ ռեկորդը պատկանում էր ճապոնացի բեյսբոլիստ Սյոհեյ Օտանիին, որն անցած տարի «Լոս Անջելես Դոջերսի» հետ կնքել էր 700 միլիոն դոլարի 10 տարվա պայմանագիր։

26-ամյա Խուան Սոտոն «Վաշինգտոն Նեշիոնալսի» հետ դարձել է 2019թ․ Համաշխարհային շարքի հաղթող։ Նա ՄԼԲ-ում է հանդես գալիս 2018 թվականից։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.