00:23 3 դեկտեմբերի, 2024Արտակ Գրիգորյանն այսօր անցկացրեց իր կարիերայի վերջին պաշտոնական հանդիպումը, հաղորդում է «Փյունիկի» ֆեյսբուքյան էջը՝ շնորհակալություն հայտնելով «օրինակելի կարիերայի ու բազում էմոցիաների համար»։
37-ամյա ֆուտբոլիստը 52 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, ևս 496 խաղ նա անցկացրել է ակումբային կարիերայում
Արտակ Գրիգորյանը Հայաստանի առաջնություններում ամենաշատ հանդիպում անցկացրած երրորդ ֆուտբոլիստն է։
Նա նախորդ մրցաշրջանում «Փյունիկի» հետ դարձավ Հայաստանի չեմպիոն իր կարիերայում 6-րդ անգամ:
Գրիգորյանը հայկական ակումբների կազմում եվրագավաթային խաղերում ևս բացարձակ ռեկորդակիր է անցկացրած խաղերի թվով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.