Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը որազրկվել է արգելված դեղամիջոցի համար

20:01   28 նոյեմբերի, 2024

Աշխարհի երկրորդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի հնգակի չեմպիոն Իգա Շվյոնտեկը մեկ ամսով որակազրկվել է հակադոպինգային կանոնադրության խախտման համար, հաղորդում է Թենիսում պրոֆեսիոնալ էթիկայի միջազգային գործարակալության (ITIA) կայքը։

Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ 23-ամյա Շվյոտեկը դրական դոպինգ-թեստ է ունեցել այս տարվա օգոստոսի 12-ին։ Նրա արյան մեջ հայտնաբերվել է տրիմետազիդին (TMZ)։ Քննությունը ցույց է տվել, որ աղբյուրը եղել է մելատոնինի վարակված դեղահաբերում, որոնք Շվյոնտեկն ընդունել է քնի խանգարման պատճառով։

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը «զգալի մեղք եւ հանցավոր անփութություն» չի տեսել եւ Շվյոնտեկին հեռացրել է մրցումներից սեպտեմբերի 12-ից։ Նա կկարողանա մարզվել դեկտեմբերի 4-ից։

Շվյոնտեկը զրկվել է Ցինցինատիի (ԱՄՆ) WTA-1000 մրցաշարում ստացած մրցանակային գումարից, քանի որ մրցումներն անցկացվել են նրա դոպինգ-թեստից անմիջապես հետո։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.