15:33 25 նոյեմբերի, 2024Ուժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության տղամարդկանց պայքարում չեմպիոններ են դարձել Նարեկ Խաչատրյանը (-59 կգ), Հակոբ Մարգարյանը (-66 կգ), Մհեր Բեգլարյանը (-74կգ), Ռաֆայել Ազիզյանը (-83կգ), Արտյոմ Սոլոյանը (-93կգ), Կարեն Բեգլարյանը (-105կգ), Գոռ Անդրեասյանը (-120կգ ), Հովհաննես Միքայելյանը (+120կգ): Բացարձակ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Կարեն Բեգլարյանը 213կգ արդյունքով: Պատանիների առաջնությունում բացարձակ քաշային լավագույն արդյունքը ցույց է տվել Արմեն Ղուլյանը 115կգ արդյունքով:
Կանանց պայքարում հաղթողներ են դարձել Լիանա Ղազարյանը (-47կգ), Աննա Սմբատյանը (-52կգ), Մարիա Խաչատրյանը (-57կգ), Էվելինա Հակոբյանը (-63կգ), Էվելինա Աղաջանյանը (-69կգ), Աղավնի Միհրանյանը (+84կգ): Բացարձակ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Աննա Սմբատյանը 65կգ արդյունքով:
Հաշմանդամային սպորտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի չեմպիոններն են․
տղամարդկանց պայքարում՝ Դավիթ Հունանյան (-59կգ ), Գուրգեն Անտոնյան(-65կգ ), Շահեն Բաբայան (-72կգ), Հովհաննես Ավանեսյան (-83կգ), Իգոր Հարությունյան (-88կգ), Սերոբ Հովհաննիսյան (-97կգ ), Լիպարիտ Մելքոնյան (-107կգ), Ռոմիկ Պողոսյան (+107կգ ):
Բացարձակ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Ռոմիկ Պողոսյանը 172.5կգ արդյունքով։
Կանանց առաջնությունում հաղթողներ են Անյուտա Պետրոսյանը (-45կգ), Վարդուհի Բարսեղյանը (-55կգ), Արև Մելքոնյան (-67կգ), Նաիրա Մեսրոպյան (+86կգ): Բացարձակ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Արև Մելքոնյանը 90կգ արդյունքով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.