«Փյունիկ» - «Վեստ Արմենիա» հանդիպումը չեղարկվել է

14:36   21 նոյեմբերի, 2024

Ֆուտբոլի Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Փյունիկ» - «Վեստ Արմենիա» հանդիպումը չեղարկվել է։ Հանդիպումը չի կայանալու «Վեստ Արմենիայի» չներկայանալու պատճառով, հաղորդում է «Փյունիկի» ֆեյսբուքյանը էջը։

Հանդիպումը նախատեսված էր նոյեմբերի 21-ին, մեկնարկը՝ 17:00-ին։

NEWS.am Sport-ի տեղեկություններով՝ «Վեստ Արմենիայում» արդեն մի քանի ամիս առկա է աշխատավարձի ուշացման խնդիր, ինչի պատճառով էլ ֆուտբոլիստները բոյկոտել են հերթական հանդիպումը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.