Հայ սուսերամարտիկները 4 մեդալ են նվաճել Վրաստանում

23:58   19 նոյեմբերի, 2024

Սուսերամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարում:

Ոսկե մեդալ է նվաճել ճկասուսերակիր Գագիկ Մորիկյանը: Նույն զենքաձևում Նարեկ Հովհաննիսյանը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Խաչատուր Սեթոյանն ու Նարեկ Սահակյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:

Հայաստանի թիմում 8 մարզիկ է ընդգրկված եղել: Միջազգային մրցաշարին Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Կատարի և Թուրքիայի շուրջ 30 մարզիկներ են մասնակցել:

Այս օրերին ընթանում է նաև Հայաստանի սուսերամարտի պատանիների առաջնությունը: Հայաստանի առաջնության արդյունքներով կձևավորվեն տղաների և աղջիկների հավաքականները, որոնք դեկտեմբերի 11-14-ը Քութաիսի քաղաքում կմասնակցեն երիտասարդների և պատանիների առաջնությանը՝ խոցասուսեր, ճկասուսեր և թրասուսեր զենքաձևերում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.