Յուրա Մովսիսյանը պայմանագիր է ստորագրել «Սպարտակի» հետ

22:33   28 նոյեմբերի, 2012

«Կրասնոդարի» եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը բուժզննում անցնելուց հետո պայմանագիր է ստորագրել Մոսկվայի «Սպարտակի» հետ, հայտնում է sportbox.ru-ն: Պայմանագիրը նախատեսված է հինգ տարվա համար: Հարձակվողը վերադարձել է Կրասնոդար անձնական իրերի հետեւից եւ մոտ ապագայում կմիանա իր նոր թիմին:

Մովսիսյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում դարձել է 9 գոլի հեղինակ եւ կատարել երկու գոլային փոխանցում: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.