19:26 28 նոյեմբերի, 2012«Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրվում են մի քանի ակումբներ, որոնց թվում նաեւ «Սպարտակը»: Բանակցություններն ընթանում են, սակայն դժվար է ասել, թե որ ակումբում կխաղա Յուրան: Նա ցանկանում է խաղալ այնպիսի ակումբներում, որոնք պայքարոմ են եվրագավաթների մասնակցության համար, կամ մասնակցում են դրանց: Իր ունակություններով նա լիովին համապատասխանում է այդ ակումբների մակարդակին: Իսկ մեզ մնում է միայն հաջողություն մաղթել նրան:
Թիմում հայտնվելու առաջին իսկ րոպեից Մովսիսյանն օգուտ է բերել մեզ ինչպես գոլերով, այնպես էլ գործի նկատմամբ իր վերաբերմունքով: «Կրասնոդարը» նույնպես մեծ դեր ունի նրա ճակատագրում:
Ցավոք, նա չի կարողանա մասնակցել «Կուբանի» դեմ հանդիպմանը: Գեղեցիկ կլիներ, եթե նա իր վերջին հանդիպումն անցկացներ «Կուբանի» դեմ խաղում»,- Մուսլինի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.