13:04 11 նոյեմբերի, 2024Հայ սամբիստները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել նոյեմբերի 8-10-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված մեծահասակների աշխարհի առաջնությունում:
Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են 98 կգ քաշային Արսեն Խանջյանն ու մարտական սամբոյի 64 կգ քաշային Մայիս Ներսիսյանը՝ կանգնելով պատվո հարթակի երկրորդ աստիճանին, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:
Մարտական սամբոյի տղամարդկանց 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը, 98 կգ քաշային Արման Ավանեսյանն ու մարզական սամբոյի կանանց +80 կգ քաշային Աննա Մկրտչյանը դարձել են աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ։ ԱԱ-ի բրոնզե մեդալին արժանացել է նաև Արցախից բռնի տեղահանված, 58 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը, որը հանդես է եկել Սամբոյի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո:
Ֆոտո՝ ՀՍՖ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.