01:39 11 նոյեմբերի, 2024Իտալիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» Միլանում մրցեց առաջատար «Նապոլիի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
23-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը։
43-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Ինտերի» թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն։ 74-րդ րոպեին «Ինտերը» ստացավ 11-մետրանոցի իրավունք, սակայն Հական Չալհանօղլուն վրիպեց։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպում։
«Նապոլին» 26 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ինտերն» ունի 25 միավոր եւ չորրորդն է։
Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր
«Ինտեր» - «Նապոլի»՝ 1:1 (տեսանյութ)
Հական Չալհանօղլու, 43 - Սքոթ Մաքթոմինայ, 23
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.