01:57 8 նոյեմբերի, 2024Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Լոնդոնում մրցեց «Չելսիի» հետ։ Անգլիական թիմը հաղթեց 8:0 հաշվով (տեսանյութ)։
12-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց անգլիացի պաշտպան Թոսին Ադարաբիոյոն, 13-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց իսպանացի հարձակվող Մարկ Գիուն։
18-րդ րոպեին երրորդ գոլը խփեց ֆրանսիացի պաշտպան Ակսել Դիսասին։
21-րդ րոպեին հաշիվը 4:0 դարձրեց պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը։
39-րդ րոպեին աչքի ընկավ ուկրաինացի հարձակվող Միխայիլ Մուդրիկը։
41-րդ րոպեին իր երկրորդ գոլը խփեց Ժոաու Ֆելիշը։
69-րդ եւ 76-րդ րոպեներին Օգնյեն Չանչարեւիչի պաշտպանած դարպասը գրավեց ֆրանսիացի կիսապաշտպան Կրիստոֆեր Նկունկուն։
«Չելսին» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Նոան» 28-րդն է։ Փլեյ-օֆֆ են դուրս գալիս առաջին 24 թիմերը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.