WTA. Արինա Սաբալենկան առաջին անգամ տարին կավարտի աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում

22:30   5 նոյեմբերի, 2024

Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան կարիերայում առաջին անգամ տարին կավարտի աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում։

WTA ամփոփիչ մրցաշարում աշխարհի երկրորդ ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը 3:6, 4:6 հաշվով պարտվեց աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին եւ զրկվեց այս տարի համաշխարհային դասակարգման առաջին տեղ վերադառնալու հնարավորությունից։

26-ամյա Արինա Սաբալենկայի համար նախկինում մրցաշրջանի արդյունքում լավագույն դիրքը եղել է երկրորդ ռակետի կարգավիճակը՝ 2021-ին եւ 2023-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.