01:44 4 նոյեմբերի, 2024Իտալիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» հյուրընկալեց «Վենեցիային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։
65-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ աշխարհի չեմպիոն եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մատինեսը (տեսանյութ)։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ 51-րդ րոպեին նա գրավեց մրցակցի դարպասը, սակայն խաղից դուրս վիճակի պատճառով գոլը չգրանցվեց։
«Ինտերը» 24 միավորով երկրորդն է եւ առաջատար «Նապոլիից» հետ է 1 միավոր։ «Վենեցիան» 18-րդն է՝ 8 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.