13:33 28 նոյեմբերի, 2012Իսպանական HRT թիմի մեխանիկները Ֆորմուլա-1-ի Բրազիլիայի Գրան պրիից վերադառնալուց հետո սկանդալ են սարքել Մադրիդում։
Մեխանիկները, իմանալով թիմի կազմալուծման մասին, ալկոհոլ են օգտագործել եւ փորձել են փոխհատուցում պահանջել ակումբի ղեկավարներից իրենց աշխատանքից հեռացնելու համար։ Առաջացել է մեծ սկանդալ, ինչին միջամտել են նաեւ ոստիկանները, հայտնում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի Մեծ մրցանակը վերջինն էր HRT-ի համար։ Իսպանական ակումբի սեփականատերը համարվող Thesan Capital ընկերությունը նոյեմբերի 12-ին հայտարարել էր թիմը վաճառելու ցանկության մասին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.