01:42 1 նոյեմբերի, 2024Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Ֆիորենտինան» հյուրընկալվեց «Ջենոային» եւ հաղթեց նվազագույն հաշվով։
«Ռոման» տանը դարձյալ 1:0 հաշվով պարտության մատնեց «Տորինոյին»։
Հռոմի «Լացիոն» մրցակցի խաղադաշտում 5:1 հաշվով ուժեղ էր «Կոմոյից»։
«Ֆիորենտինան» 19 միավորով չորրորդն է։ Նույնքան միավոր ունի 5-րդ տեղում գտնվող «Լացիոն»։ «Ռոման» 10-րդն է՝ 13 միավոր։
Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր
«Ջենոա» - «Ֆիորենտինա»՝ 0:1
Ռոբին Գոսենս, 72
«Ռոմա» - «Տորինո»՝ 1:0
Պաուլո Դիբալա, 20
«Կոմո» - «Լացիո»՝ 1:5
Լուկա Մացիտելի, 53 - Վալենտին Կաստելյանոս, 28, 11մ, 81, Պեդրո Ռոդրիգես, 31, Պատրիսիո Գաբարոն, 71, Լում Չաունա, 90+5
Հեռացումներ՝ Մատիաս Բրաունյոդեր («Կոմո»), 62, երկրորդ դեղին քարտ, Նունու Տավարեշ («Լացիո»), 65, երկրորդ դեղին քարտ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.