«Մասթերս»․ Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

20:49   31 հոկտեմբերի, 2024

Աշխարհի 21-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Փարիզում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Հայ թենիսիստը երրորդ շրջանում 7:6 (7:5), 6:4 հաշվով առավելության հասավ աշխարհի 24-րդ ռակետ, Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 55 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 9-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի եւ աշխարհի 60-րդ ռակետ, Ֆրանսիայի ներկայացուցիչ Արթուր Ռինդերկնեշի դիմակայության հաղթողը։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն եվրո է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.