«Մասթերս»․ Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան

21:16   30 հոկտեմբերի, 2024

Աշխարհի 21-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթահարեց Փարիզի «Մասթերսի» երկրորդ շրջանի արգելքը։ Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 31-րդ ռակետ, ֆրանսիացի Ջովանի Մպետչի Պերիկարի հետ եւ առավելության հասավ 6:7 (12:14), 6:1, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 55 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 24-րդ ռակետ, Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոպիրինը, որը պայքարից դուրս էր թողել աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն եվրո է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.