15:38 28 հոկտեմբերի, 2024Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացված ATP-500 մրցաշարի եզրափակիչում աշխարհի 15-րդ ռակետ Ջեյք Դրեյփերին պարտված ռուսաստանցի Կարեն Խաչանովն առաջադիմել է երեք աստիճան եւ 21-րդն է։
Առաջատատարն իտալացի Յանիկ Սիներն է։ Լավագույն տասնյակում են նաեւ իսպանացի Կառլոս Ալկարասը, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը, սերբ Նովակ Ջոկովիչը, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, ամերիկացի Թեյլոր Ֆրիցը, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը, նորվեգացի Կասպեր Ռուուդը, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը եւ ավստրալացի Ալեք դե Մինորը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.