22:28 27 հոկտեմբերի, 2024Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 9-րդ տուրում փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» սեփական խաղադաշտում մրցեց «Լիվերպուլի» հետ եւ բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
«Արսենալից» աչքի ընկան անգլիացի հարձակվող Բուկայո Սական եւ իսպանացի կիսապաշտպան Միկել Մերինոն։
«Լիվերպուլի» գոլերը խփեցին հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը եւ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։
«Լիվերպուլը» 22 միավորով երկրորդն է եւ 1 միավոր հետ է առաջատար «Մանչեսթեր Սիթիից»։ «Արսենալը» երրորդն է՝ 18 միավոր։
Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր
«Արսենալ» - «Լիվերպուլ»՝ 2:2 (տեսանյութ)
Բուկայո Սակա, 9, Միկել Մերինո, 43 - Վիրջիլ վան Դեյք, 18, Մոհամեդ Սալահ, 81
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.