20:26 27 հոկտեմբերի, 2024Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Բոխումին» եւ հաղթեց 5:0 հաշվով։
Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Մայքլ Օլիսեն, գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, գերմանացի հարձակվող Լերոյ Զանեն եւ ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանը։
«Բավարիան» 20 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի նաեւ երկրորդ տեղում գտնվող «ՌԲ Լայպցիգը»։ «Բոխումը» վերջինն է՝ 1 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր
«Բոխում» - «Բավարիա»՝ 0:5
Մայքլ Օլիսե, 16, Ջամալ Մուսիալա, 26, Հարի Քեյն, 57, Լերոյ Զանե, 65, Քինգսլի Քոման, 71
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.