Մ-23 ԱԱ․ Շանթ Խաչատրյանը երրորդ հաղթանակը տարավ 9:0 հաշվով եւ եզրափակիչում է

21:26   21 հոկտեմբերի, 2024

Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը կպայքարի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնության տիտղոսի համար։

72 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում նա 9:0 հաշվով հաղթեց շվեդ Գեորգիոս Բարբանոսին։

Շանթ Խաչատրյանը որակավորման փուլում 10։0 հաշվով հաղթել էր շվեյցարացի Միխայել Պորտմանին։ 1/8 եզրափակիչում նա 9։0 հաշվով պարտության էր մատնել ճապոնացի Կենսակու Օնոյին, 1/4 եզրափակիչում 9:0 հաշվով հաղթել էր իրանցի Սեյեդ Սոհրաբիին։

Եզրափակիչում Շանթ Խաչատրյանի մրցակիցը կլինի վրացի Գեորգի Չխիկվաձեն։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.