09:02 21 հոկտեմբերի, 2024Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» բարելավեց ակումբային ռեկորդը Պրեմիեր լիգայում անպարտելի անընդմեջ հանդիպումների քանակով՝ 31:
Անգլիայի առաջնության 8-րդ տուրում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 2:1 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։
«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայում չի պարտվել անցած տարվա դեկտեմբերից։ Նախորդ անգամ «Աստոն Վիլային» է հաջողվել հաղթել «Մանչեսթեր Սիթիին» (1:0):
Ավելի տեւական անպարտելի շարք Պրեմիեր լիգայում ունեցել են «Չելսին» (40 խաղ, 2005թ․), «Լիվերպուլը» (44 խաղ, 2020թ․) եւ «Արսենալը» (49 խաղ, 2004թ․)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.