ATP-250․ Կարեն Խաչանովը կիսաեզրափակիչում է

21:09   18 հոկտեմբերի, 2024

Աշխարհի 26-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ալմաթիում (Ղազախստան) անցկացվող ATP-250 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը 6:2, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 213-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Բեյբիտ Ժուկաեւին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 24 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար հայ թենիսիստը կմրցի աշխարհի 85-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսանդր Վուկիչի հետ, որը քառորդ եզրափակիչում 6:2, 7:6 (13:11) հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին։

Ալմաթիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1 միլիոն դոլար է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.