Մ-23 ԵԱ․ Հայաստանի թիմն ապահովել է 5 մեդալ

00:38   17 հոկտեմբերի, 2024

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից Հայաստանի թիմը կվերադառնա 5 մեդալով։

Կիսաեզրափակիչ դուրս եկած Էլիդա Քոչարյանին միացան նաև 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Կիսաեզրափակիչում  Գարբոյանն ու Սահակյանը կմրցեն համապատասխանաբար Իռլանդիայի և Անգլիայի ներկայացուցիչների հետ։  Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիկյանի մրցակիցը  թուրք Մեհմետ Չինարն է։  Հակոբկոխյանը ուժերը կչափի Բուլղարիայի ներկայացուցչի հետ, իսկ Էլիդա Քոչարյանի մրցակիցը լատվիացի Աննա Սորոկինան է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.