ԵԱ․ Հայաստանի բռնցքամարտիկների հերթական հաղթանակները

11:04   14 հոկտեմբերի, 2024

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում հերթական հաղթանակներն են տարել Հայաստանի ներկայացուցիչներ։

48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը և 60 կգ քաշային Արթուր Սահակյանը մեկնարկել են հաղթանակով։ Այս առաջնությունում իր երկրորդ հաղթանակն է տարել Հարություն Հակոբկոխյանը։ 67 կգ քաշային բռնցքամարտիկը հաղթե է Կոսովոյի ներկայացուցիչ Լորիս Իդրիսին։ Հաղթական մեկնարկ է ունեցել նաև Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիկյանը, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Հայաստանն այս առաջնությանը մասնակցում է 17 բռնցքամարտիկով․

Հովհաննես Հարությունյան (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյան (51 կգ), Դավիթ Եգորյան (54 կգ), Ռուսլան Ասլիկյան (57 կգ), Արթուր Սահակյան (60 կգ), Մանվել Պետրոսյան (63, 5 կգ), Հարություն Հակոբկոխյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Գարիկ Անտանոսյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Հենրիկ Ճղրիկյանը (92 կգ),

Լուսինե Գեւորգյան (48 կգ), Արեւիկ Դոխոլյան (52  կգ),  Աննա Զուռնաչյան (54 կգ), Ջուլյա Լալայան (57 կգ), Էլիդա Քոչարյան (60 կգ), Սոնա Հարությունյան (63 կգ):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.