FAF-ը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը (տեսանյութ)

00:14   14 հոկտեմբերի, 2024

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը պահանջել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։

Շարժման անդամներն այս րոպեներին հավաքվել են ՀՖՖ գրասենյակի դիմաց՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հետ հանդիպում, սակայն Արմեն Մելիքբեկյանը չի ներկայացել։

Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի թիմը Երեւանում 0:2 հաշվով պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։

Դրանից հետո ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը հեռացվեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից։

Սկոպյեում թիմերի առաջին խաղում դարձյալ 2:0 հաշվով հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիան։

C լիգայի չորրորդ խմբում Հյուսիսային Մակեդոնիան 10 միավորով առաջատարն է։ Հայաստանի թիմը 4 միավորով երկրորդն է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.