Ազգերի լիգա․ Հայաստանի թիմը պարտվեց  Հյուսիսային Մակեդոնիային (ֆոտո, վիդեո)

21:55   13 հոկտեմբերի, 2024

Ֆուտբոլի Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին եւ պարտություն կրեց 0:2 հաշվով (տեսանյութ

72-րդ րոպեին աչքի ընկավ կատալոնական «Ժիրոնայի» 25-ամյա հարձակվող Բոյան Միովսկին։

85-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց ռումինական «Սեպսի ՕՍԿ»-ի 30-ամյա կիսապաշտպան Իսնիկ Ալիմին։

Սկոպյեում թիմերի առաջին խաղում դարձյալ 2:0 հաշվով հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիան։

C լիգայի չորրորդ խմբում Հյուսիսային Մակեդոնիան 10 միավորով առաջատարն է։ Հայաստանի թիմը 4 միավորով երկրորդն է։

Այս խմբի չորրորդ տուրի մյուս խաղում կմրցեն Ֆարերյան կղզիների եւ Լատվիայի թիմերը (մեկնարկը Երեւանի ժամանակով՝ 22:45-ին)։

Ազգերի լիգա, չորրորդ տուր

C լիգա, չորրորդ խումբ

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա՝ 0:2 

Բոյան Միովսկի, 72,  Իսնիկ Ալիմի, 85

Հայաստան

1. Օգնյեն Չանչարևիչ, 2. Անդրե Կալիսիր (4. Գեորգի Հարությունյան, 65), 3. Վարազդատ Հարոյան (ա), 6. Ուգոչուկվու Իվու, 8. Էդուարդ Սպերցյան, 10. Լուկաս Սելարայան,13. Կամո Հովհաննիսյան (20․ Արտակ Դաշյան, 74), 18․ Արթուր Միրանյան (17. Հրանտ-Լեոն Ռանոս, 65), 21. Նաիր Թիկնիզյան, 22․ Սերգեյ Մուրադյան (14. Գոռ Մանվելյան, 80), 23. Վահան Բիչախչյան (7. Էդգար Սևիկյան, 74) 

Պահեստայիններ՝ 12. Արսեն Բեգլարյան,16. Հենրի Ավագյան, 5. Էրիկ Սիմոնյան, 9. Արթուր Սերոբյան, 11. Հովհաննես Հարությունյան, 15. Արամ Խամոյան,19. Էդգար Գրիգորյան

Գլխավոր մարզիչ՝ Ալեքսանդր Պետրակով

Standings provided by Sofascore

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.