22:32 9 հոկտեմբերի, 2024Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Տորսհավնում տեղի ունեցած նախախաղային մամուլի ասուլիսում խոսել է Ազգերի լիգայի խմբային փուլում Ֆարերյան կղզիների թիմի հետ առաջիկա հանդիպման մասին։
«Կարծում եմ՝ վաղը կլինի լավ հանդիպում։ Հավանել եմ Ֆարերյան կղզիների հավաքականը։ Խաղադաշտն արհեստական է, հիմա դուրս կգանք, կփորձարկենք։ 6 ժամ թռիչք ենք ունեցել,այստեղ ջերմաստիճանը +3 է, Երեւանում +27 էր։ Տարբերությունը զգալի է։ Ամեն ինչ նորմալ է, բոլորը առողջ են»,- ասել է Ալեքսանդր Պետրակովը։
Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։
Հոկտեմբերի 13-ին Հայաստանի թիմը Երևանում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:
Հայաստանի հավաքական
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Հենրի Ավագյան - «Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Անդրե Կալիսիր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Շեցին, Լեհաստան)
Էդգար Սևիկյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ժիրայր Շաղոյան - «Դեբրեցեն» (Հունգարիա)
Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատյա Կլուժ» (Ռումինիա)
Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Արտակ Դաշյան - «Նոա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Արամ Խամոյան – ԲԿՄԱ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.