«Բարսելոնան» հաղթեց Լեւանդովսկու հեթ-տրիկի շնորհիվ (տեսանյութ)

20:11   6 հոկտեմբերի, 2024

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ալավեսին»։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ 36-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որին երկու գոլային փոխանցում կատարեց 27-ամյա բրազիլացի հարձակվող Ռաֆինյան, մեկ գոլային փոխանցում՝ 23-ամյա իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան։

«Բարսելոնան» 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ռեալից»։ «Ալավեսը» 12-րդն է՝ 10 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ալավես» - «Բարսելոնա»՝ 0:3

Ռոբերտ Լեւանդովսկի, 7, 22, 32



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.