Լա Լիգա․ «Ռեալը» չորրորդ խաղում անընդմեջ չկարողացավ հաղթել «Աթլետիկոյին»

10:11   30 սեպտեմբերի, 2024

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի չորրորդ խաղում անընդմեջ չկարողացավ հաղթել Մադրիդի «Աթլետիկոյին»։

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի խաղն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:

Նախորդ երեք հանդիպումներում էլ գրանցվել էր երկու ոչ ոքի 1:1 հաշվով, մեկ խաղում էլ «Աթլետիկոն» հաղթել էր 3:1 հաշվով։

Նախորդ անգամ «Ռեալը» «Աթլետիկոյին» Իսպանիայի առաջնությունում հաղթել է 2022թ․ սեպտեմբերին 2:1 հաշվով։

Իսպանիայի առաջնության 8 տուրից հետո «Ռեալը» 18 միավորով երկրորդն է, «Աթլետիկոն» ունի 16 միավոր եւ երրորդն է։ Առաջատար «Բարսելոնան» վաստակել է 21 միավոր։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.