«Նապոլին» հաղթեց «Մոնցային» եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

00:37   30 սեպտեմբերի, 2024

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Նապոլին» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով պարտության մատնեց «Մոնցային»։

Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմից աչքի ընկան իտալացի հարձակվող Մատեո Պոլիտանոն եւ վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան։

«Նապոլին» 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսին»։ «Մոնցան» նախավերջինն է՝ 3 միավոր։

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Նապոլի» - «Մոնցա»՝ 2:0 (տեսանյութ)

Մատեո Պոլիտանո, 22, Խվիչա Կվարացխելիա, 33



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.