13:18 29 սեպտեմբերի, 2024Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի China Open մրցաշարի երրորդ շրջանում աշխարհի 47-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 115-րդ ռակետ, ուկրաինացի Յուլյա Ստարոդուբցեւայի հետ եւ պարտություն կրեց 3:6, 1:6 հաշվով։
Տղամարդկանց մրցաշարում (АТР-500) աշխարհի 27-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 31-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի հետ եւ առավելության հասավ 7:6 (7:4), 7:6 (11:9) հաշվով։
Քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովը կմրցի աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի եւ աշխարհի 39-րդ ռակետ, հոլանդացի Տալոն Գրիկսպորի դիմակայության հաղթողի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.