ԱԱ-ում գլխի վնասվածք ստացած 18-ամյա շվեյցարացի հեծանվորդուհին մահացել է

17:30   27 սեպտեմբերի, 2024

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացվող խճուղային հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունում գլխի վնասվածք ստացած 18-ամյա շվեյցարացի մարզուհի Մուրիել Ֆուրերը հիվանդանոցում մահացել է, հաղորդում է Հեծանվորդների միջազգային միության կայքը։

Մուրիել Ֆուրերը գլխի վնասվածքը ստացել էր սեպտեմբերի 26-ին մրցավազքի ժամանակ ընկնելու հետեւանքով։

Նա անմիջապես ուղղաթիռով տեղափոխվել էր Ցյուրիխի համալսարանական հիվանդանոց, սակայն փրկել նրա կյանքը չի հաջողվել։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.