Լա Լիգա․ Լեւանդովսկու գոլը հաղթանակ բերեց «Բարսելոնային» (տեսանյութ)

00:54   26 սեպտեմբերի, 2024

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» ընդունեց «Խետաֆեին» եւ պարտության մատնեց 1:0 հաշվով։

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 7-րդ հաղթանակը տարավ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում։

19-րդ րոպեին հաղթական գոլը խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին:

«Բարսելոնան» 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ռեալին»։ «Խետաֆեն» 4 միավորով նախավերջինն է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.