00:57 25 սեպտեմբերի, 2024Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն «Ռեալն» ընդունեց «Ալավեսին» եւ հաղթեց 3:2 հաշվով։
Արդեն առաջին րոպեին բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի փոխանցումից հետո աչքի ընկավ իսպանացի պաշտպան Լուկաս Վասկեսը։ 40-րդ րոպեին Արքայական թիմի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որին գոլային փոխանցում կատարեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։ 48-րդ րոպեին հաշիվը 3:0 դարձրեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։ Նրան գոլային փոխանցում կատարեց Լուկաս Վասկեսը։
85-րդ եւ 86-րդ րոպեներին հյուրերը կարողացան երկու գոլ խփել։ Բելգիացի Տիբո Կուրտայի պաշտպանած դարպասը գրավեցին ուրուգվայցի կիսապաշտպան Կառլոս Բենավիդեսը եւ իսպանացի հարձակվող Կիկեն։
«Ռեալը» 300-րդ հանդիպումն անցկացրեց իտալացի գլխավոր մարզիչի Կառլո Անչելոտիի ղեկավարությամբ։
«Ռեալը» 17 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Բարսելոնայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ալավեսը» 8-րդն է՝ 10 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Ալավես»՝ 3:2
Լուկաս Վասկես, 1, Կիլիան Մբապե, 40, Ռոդրիգո, 48 - Կառլոս Բենավիդես, 85, Կիկե, 86
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.