ՌՊԼ․ Սպերցյանը ստացել է ամաբարձր գնահատականը եւ 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում է

18:15   16 սեպտեմբերի, 2024

WhoScored-ը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը։

Ամենաբարձր գնահատականը (9,6) ստացել է «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը «Ռոստովի» դեմ խաղում դարձել էր դուբլի հեղինակ։ «Կրասնոդարը» հաղթել էր 2:0 հաշվով։

Դարպասապահ․ Ալեքսանդր Վասյուտին («Ակրոն»)։

Պաշտպաններ․ Կոնստանտին Սավիչեւ («Ակրոն»), Ռոման Եվգենիեւ («Կռիլյա Սովետով»), Դիեգո Կոստան, Սերգեյ Պետրով (երկուսն էլ՝ «Կրասնոդար»)։

Կիսապաշտպաններ․ Սոլտմուրադ Բակաեւ, Ստեֆան Լոնչար (երկուսն էլ՝ «Ակրոն»), Էդուարդ Սպերցյան, Վիկտոր Սա (երկուսն էլ ՝ «Կրասնոդար»)։

Հարձակվողներ․ Ալեքսեյ Բատրակով («Լոկոմոտիվ»), Մաուրո Լունա Դիալե («Ախմատ»)։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.