00:41 16 սեպտեմբերի, 2024Իտալիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Մոնցային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:
81-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Մոնցայի» պորտուգալացի հարձակվող Դանի Մոտան։ 88-րդ րոպեին պատասխան գոլը խփեց հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 56-րդ րոպեին։
«Ինտերը» 8 միավորով հավասարվեց «Յուվենտուսին» ու «Տորինոյին» եւ երկրորդն է։ Առաջատարը «Նապոլին» է՝ 9 միավոր։ «Մոնցան» 3 միավորով 15-րդն տեղում է։
Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր
«Մոնցա» - «Ինտեր»՝ 1:1 (տեսանյութ)
Դանի Մոտա, 81 - Դենզել Դյումֆրիս, 88
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.