19:24 10 սեպտեմբերի, 2024Ֆրանսահայերի «Ֆրանկո-հայկական միություն» մշակութային միությունն ամփոփել է Փարիզի Պարալիմպիկ խաղերի օրերին կատարած աշխատանքը։
«Պարալիմիկ խաղերի ընթացքում մեր կատարած աշխատանքի հաշվետվություն:
Օլիմպիական և Պարալիմպիկ խաղեր 2024, բացառիկ աջակցություն հայ մարզիկներին «Ֆրանկո-հայկական միություն» մշակութային միության «Հայ մարզիկների աջակցության խմբի» կողմից։
Մեծ սպորտային տոնը՝ Օլիմպիական և Պարալիմպիական խաղերը, որոնց մասնակցեցին մեր հայ մարզիկները, ավարտվեց։
Սա շատ խորհրդանշական էր մեր կազմակերպության համար, քանի որ մեկնարկեց մեր նոր ծրագրերից մեկը՝ «Հայ մարզիկներին աջակցման խումբը»։
Ինչպես շատերը արդեն գիտեն, մենք «Օռլի» օդանավակայանում արժանավայել ընդունելություն կազմակերպեցինք Պարալիմպիկ խաղերին մասնակցելու եկած հայ մարզիկների համար։ Ընդունելությունը իսկապես հաջող էր և մոտ հայ մշակույթի լավագույն ավանդույթներին՝ աղ ու հացով, հայկական կենդանի երաժշտությամբ և պարերով, որին ներկա էին ավելի քան 70 եւ ավելի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։
Հաջորդ փուլում մենք ձևավորեցինք երիտասարդական խումբ «Հայ մարզիկներին աջակցման խումբ» անվամբ՝ հայ մարզիկներին քաջալերելու համար:
Խումբը ներկա էր Պարալիմպիկ խաղերի երեք մրցաշարերին և պատվով կատարեց հայ մարզիկներին խրախուսելու և աջակցելու աշխատանքը։ Association Culturelle «Union Franco-Arménienne»-ն առաջին համանքային կառույցն է, որ կարողացավ համաձայնություն ձեռք բերել Միջազգային Պարալիմպիկ կոմիտեի հետ և ապահովել «Հայ մարզիկներին աջակցման խմբի» ներկայությունը մարզադաշտի առաջնային շարքերում, որտեղ բազմաթիվ ծածանվող եռագույնների ֆոնին լսելի էին խմբի քաջալերման խոսքերը։
Մեր մարզիկների ելույթների ընթացքում խմբին միացան 85 երկրպագու, որոնց տոմսերը գնվել էին կազմակերպության բյուջեից հատկացված գումարներով։ Նշենք նաև, որ կազմված խմբի 9 անդամ այցելեցին «Օլիմպիական գյուղ»՝ միության անունից։ Երկրպագուների թիվը կարող էր ավելի մեծ լինել, սակայն, ցավոք, աշխատանքի և դասերի վերսկսման պատճառով շատերը չկարողացան միանալ մեզ։
Շնորհակալություն բոլորին, ովքեր միացան «Հայ մարզիկներին աջակցման խմբին» և հայ մարզիկներին պարգևեցին ոգևորության, հիացմունքի և աննկարագրելի հուզմունքի հաճելի պահեր։
Անչափ շնորհակալ ենք «Օռլի» օդանավակայանի տնօրինությանը և Ֆրանսիայի ոստիկանության PAF ստորաբաժնին մեր միջոցառումը օդանավակայանում կազմակերպելու թույլտվության և մեր երկրպագուների անվտանգության ապահովման համար։ Շնորհակալություն ենք հայտնում Ֆրանսիայի և Միջազգային Պարալիմպիկ խաղերի կոմիտեին մեզ անձնվեր աջակցելու և մեր խմբին առաջին շարքերում տեղ տրամադրելու համար։
Շնորհակալություն խմբի գլխավոր խորհրդական, հայ անվանի մարզիկ եւ մարզիչ՝ Ռոբերտ ԷՄՄԻՅԱՆ-ին:
Շնորհակալություն մեր հովանավորներին՝ «Vikast Concept Signalétique» -ին, «Էրեբունի» խանութների ցանցին, «Noblaine -Paris»-ին եւ այն բոլոր անհատներին, ովքեր աջակցեցին մեր այս հրաշալի նախագիծը իրականություն դարձնելու համար:
Հ.Գ. բոլոր հայաստանյան լրատվականներին եւ ՀՀ պետական կառույցների լրատվական էջերին խնդրում ենք՝ մնալ քաղաքավարության շրջանակում եւ մեր էջից ձեր իսկ սեփական նպատակներին ծաայելու համար վերցրված մեր նկարներից ու տեսաերիզներից չկտրել կազմակերպության տարբերանշանը եւ մեր երիտասարդների խմբի կատարած հիանալի աշխատանքը չվերագրել այլ կառույցներին (որոնք ոչ միայն չեն միացել մեր կողմից կազմակերպված միջոցառումներին, այլ նաեւ ներկա չեն էլ եղել մարզադաշտում): Իսկ օգտագործելու դեպքում, խնդրում ենք նշել մեր ասոցիացիան:
Սիրելի հայրենակից, քաղաքակիրթ լինելը ամոթ չի, այլ վաղվա կիրթ Հայաստան աշխարհը կառուցելու ճիշտ ճանապարհն է»,- նշվում է Միության հաղորդագրությունում:
Փարիզի Պարալիմպիկ խաղերին Հայաստանից մասնակցել է 3 մարզիկ։
Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը հանդես է եկել F55 սպորտային դասակարգմամբ: Պարաաթլետիկա մարզաձևի գնդի հրում մրցաձեւում Ստեփանյանը 10,41 մետր արդյունքով զբաղեցրել է 8-րդ տեղը։
Սմբատ Կարապետյանը սայլակավազք մարզաձևի T54 դասակարգման խմբում 14 մասնակիցների պայքարում 16:98 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 12-րդ տեղը: Կարապետյանը Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում հանդես է եկել սայլակավազք մարզաձևի 100 մ մրցավազքում:
Պարածանրորդ Գրետա Վարդանյանը գրավել է 6-րդ տեղը՝ անձնական երեք ռեկորդ սահմանելով: Նա բարձրացրել է 104 կգ, 108 կգ կշռոող ծանրաձողերը, ապա հաջող է կատարել նաեւ 114 կգ քաշով մոտեցումն ու զբաղեցրել 6-րդ տեղը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.