19:38 9 սեպտեմբերի, 2024Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ավարտվել է 2024 թվականի Պարալիմպիկ խաղերը, որին Հայաստանի 3 ներկայացուցիչ է մասնակցել:
Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը հանդես է եկել F55 սպորտային դասակարգմամբ: Պարաաթլետիկա մարզաձևի գնդի հրում մրցաձեւում Ստեփանյանը 10,41 մետր արդյունքով զբաղեցրել է 8-րդ տեղը, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սմբատ Կարապետյանը Փարիզի Պարալիպիկ խաղերի սայլակավազք մարզաձևի T54 դասակարգման խմբում 14 մասնակիցների պայքարում 16:98 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 12-րդ տեղը: Կարապետյանը Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում հանդես է եկել սայլակավազք մարզաձևի 100մ մրցավազքում:
Հայաստանի վերջին ներկայացուցիչ, պարածանրորդ Գրետա Վարդանյանն էլ գրավել է 6-րդ տեղը՝ անձնական երեք ռեկորդ սահմանելով: Նախ նա բարձրացրել է 104 կգ, 108 կգ կշռոող ծանրաձողերը, ապա ուժերի գերլարումով հաջող է կատարել 114 կգ քաշով մոտեցումն ու զբաղեցրել 6-րդ տեղը:
Պարալիմպիկ խաղերի 4400 մասնակից մրցել է 20 մարզաձևում. 11 մրցումային օրերի ընթացքում նրանք պայքարել են մեդալների 549 հավաքածուի համար։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.