Յանա Եգորյան․ Չեզոք կարգավիճակ ստանալ չեմ կարող, բայց դեռ չեմ պատրաստվում ավարտել կարիերաս

17:51   4 սեպտեմբերի, 2024

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի սուսերամարտի Յան Եգորյանը չի կարող մասնակցել միջազգային մրցումների, քանի որ չեզոք կարգավիճակ ստանալու հնարավորություն չունի։ Հայ մարզուհին չի մանրամասնել, թե ինչ պատճառներով է զրկված այդ հնարավորությունից։

«Առայժմ արձակուրդում եմ, զբաղվում եմ անձնական գործերով։ Այս պահին չեմ կարող 100 տոկոս ասել, թե ինչ ձեւաչափում կանցնի հաջորդ մրցաշրջանը։ Շատերը կստանան չեզոք կարգավիճակ, կմեկնեն միջազգային մրցումների։ Ցավոք, ես տարբեր պատճառներով զրկված եմ այդ հնարավորությունից։

Չեզոք կարգավիճակ ստանալ չեմ կարող, բայց դեռ չեմ պատրաստվում ավարտել կարիերաս։ Երկու շաբաթ հետո կմեկնեմ Կիսլովոդսկ առաջին մարզումային հավաքի, կմասնակցեմ այն մրցումներին, որոնց հնարավոր է»,- Յանա Եգորյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։

2021-ին ծնվել էր Յանա Եգորյանի առաջնեկը։ Եգորյանը աշխարհի առաջնությունների կրկնակի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի վեցակի չեմպիոն։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.