Մբապեի դուբլը հաղթանակ բերեց «Ռեալին» (տեսանյութ)

01:29   2 սեպտեմբերի, 2024

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Ռեալն» ընդունեց «Բետիսին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որն առաջին գոլերը խփեց Լա Լիգայում։

«Ռեալը» 8 միավորով երկրորդն է եւ 4 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից»։ 8-ական միավոր ունեն նաեւ Մադրիդի «Աթլետիկոն» ու «Վիլյառեալը»։ «Բետիսը» 2 միավորով 17-րդն է։

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Ռեալ» - «Բետիս»՝ 2:0 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 67, 75, 11մ



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.