Գոհար Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն

20:03   28 օգոստոսի, 2024

 Չեխիայի Պլզեն քաղաքում մեկնարկեց հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը պայքարի մեջ էին մեծահասակները։

10մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում լավագույնի կոչմանը արժանացավ Գոհար Հարությունյանը։

Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակչում 6:2, եզրափակչում 6:1 հաշվով առավելության հասավ ուկրաինացի մարզուհիների նկատմամբ և նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Նույն պայքարում Արուսյակ Գրիգորյանը 550 միավորով 5-րդն է, Լիլիթ Մկրտչյանը 547 միավորով գրավեց 7-րդ տեղը։

Տղամարդկանց պայքարում Հովհաննես Մարգարյանը 556 միավոր արդյունքով զբաղեցրեց 12-րդ տեղը։

Ֆոտո՝ ՀՀՖ



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.