19:48 24 նոյեմբերի, 2012Ուկրաինական Պրեմյեր լիգայի 17-րդ տուրում «Շախտյորը» սեփական խաղադաշտում 5։1 հաշվով պարտության մատնեց Ուժգորոդի «Գովերլային»։
«Շախտյորի» կազմում մեկական անգամ աչքի ընկան բրազիլացիներ Իլսինյոն, Վիլիանը, Դուգլաս Կոստան, ուկրաինացի Մարկո Դեւիչը եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ «Գովերլայի» հեղինակության գնդակը խփեց Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Դամյեն Լե Տալեկը։
Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 17-ի։ Նա խաղաց առանց փոխարինման։
Հայաստանի հավաքականի հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը «Գովերլայի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
«Շախտյորն» իր 16-րդ հաղթանակը տարավ։ Միրչա Լուչեսկուի թիմը 48 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ուժգորոդցիները 11 միավորով նախավերջին՝ 15-րդ տեղում են։
Ուկրաինայի առաջնություն. 17-րդ տուր
«Շախտյոր» - «Գովերլա»՝ 5։1
Իլսինյո, 5, Վիլիան, 13, Հենրիխ Մխիթարյան, 17, Դուգլաս Կոստա, 62, Մարկո Դեւիչ, 80 – Դամյեն Լե Տալեկ, 45
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.