13:11 26 օգոստոսի, 202419-ամյա բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեն «Բարսելոնայից» տեղափոխվեց «Բետիս»։ Նա վարձակալությամբ հանդես կգա Սեւիլիան ներկայացնող ակումբում մինչեւ 2025թ․ հունիս, հաղորդում է կատալոնական ակումբի կայքը։
Ֆուտբոլիստի աշխատավարձն ամբողջությամբ կվճարի «Բետիսը», որը հաջորդ ամռանն իրավունք կունենա գնել նրա տրանսֆերային իրավունքը։
Վիտոր Ռոկեն 2024թ․ հունվարին էր միացել «Բարսելոնային», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2031թ․ հունիս։
Transfermarkt-ը Վիտոր Ռոկեի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.